կարևոր
547 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-03 11:21

Սիսիան-«Զանգեր» և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է

Սիսիան-«Զանգեր» և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սիսիան-«Զանգեր» և Արծվանիկ-Շուռնուխ, Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։