կարևոր
1435 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-02 21:09

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել է

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել է

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ստեփան Գալստյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել Ստեփան Գալստյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել էր: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։