կարևոր
1852 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-02 20:58

«Գիտության փառատոն» պոլիտեխնիկական համալսարանում․ այս տարի այն նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

9-ամյա այս փոքրիկն ընկերների հետ միասին ստեղծել է այս ռոբոտ-առաքչին: Մեկ տարի է ինչ հաճախում է ռոբոտաշինության. գաղափարներ շատ ունի, բայց, առաջին հերթին, ուզում է իր ռոբոտ ընկերոջը ստեղծել: Անունը դեռ չի որոշել, բայց վստահ է՝ շատերն են իրեն սիրելու:

Պոլիտեխնիկական համալսարանի այգին մեկ օրով վերածվել է ապագայի քաղաքի: Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Գիտության փառատոնն» այս տարի նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին: Այնտեղ կարելի է մասնակցել վարպետության դասերի եւ վիկտորինաների, դիտել գիտական շոուներ եւ հետաքրքրաշարժ ճանապարհորդություն կատարել տիեզերքի եւ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում:

Սա կարող է մեծ նշանակություն ունենալ, օրինակ, գրադարանների պահպանման համար: Նշում են տղաները ու հավելում, որ այն կարելի է օգտագործել նաեւ գործվածքների համար:

Փառատոնի հիմնական գաղափարն է մատչելի եւ հետաքրքիր ձեւով ցույց տալ գիտության եւ ատոմային տեխնոլոգիաների հնարավորությունները:
Միջոցառումն անցկացրել է «ՌՈՍԱՏՈՄ» պետական կորպորացիան՝ Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի հետ: Մասնակիցների թիվը 4000-ից ավելի է:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։