Ժպիտը դեմքին, բայց խիստ տոնով ու հատուկ կարգապահությամբ կարդաց վաշտի տղաների անուններն ու իրենց հետ մեկնեց առաջնագիծ: ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի առաջին իսկ ժամերին արդեն կազմ պատրաստ էր՝ իր գործը լավ գիտեր:
Դաշնակցության նախաձեռնությամբ ձեւավորված Պահեստազորի գումարտակի կազմում՝ Գեղամ Մուշեղյանը դասակի հրամանատար էր: Դեռ 2016-ին ձեւավորված միավորման կազմում մասնակցել էր բազում հավաքների՝ հայրենիքը առաջնային էր :
44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամ Արսեն Մարտոյանը հրապարակել է տեսանյութ,որում Մատաղիսն էր հոկտեմբերի 2-ին: Հենց այնտեղ ՀՅԴ 1-ին վաշտը ունեցավ 7 վիրավոր եւ առաջին նահատակը՝ 3 րդ դասակի հրամանատար Արցախյան պատերազմների մասնակից Գեղամ Մուշեղյանը
Ընկերները նրան «մուննաթ» էին կոչում, բայց մականունը ձեռք էր բերել ոչ թե դիտողություն անելու կամ տրտնջալու համար, այլ ասում են՝ խստապահանջ էր ցանկացած հարցում։ Ընկերներն ու կուսակիցները նրանից առաջին հերթին հենց կարգապահություն էին սովորել:
Արցախյան այս երրորդ պատերազմը վերջինն էր Գեղամ Մուշեղյանի համար: Իր կամքով, որոշմամբ եւ երդումով պատերազմ գնացած Գեղամ Մուշեղյանի մահվանից անցել է մեկ տարի: Սակայն ընկերներն ու իր գործը շարունակողները, երբեք նրան բացակա չեն դնում:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։