կարևոր
475 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 18:31

Վիտալի Մանգասարյանն կիսվել է 2015 թ.-ի հոկտեմբերի 2-ի հիշողություններով

Վիտալի Մանգասարյանն կիսվել է 2015 թ.-ի հոկտեմբերի 2-ի հիշողություններով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն գրել է․

«Հիշողություն։ 2 հոկտեմբեր, 2015 թ.:

2015 թվականի սեպտեմբերի 25 ին, թշնամին առաջին անգամ հրետանային ուժեղ հարված հասցրեց Մատաղիս - Թալիշ ճանապարhին գտնվող զորավարժարանին (Մատաղիսի պոլիգոն)։

Այս դեպքից օրեր անց, ընկերներիս հետ որոշեցինք մեկնել Արցախ եւ այցելություն կատարել Թալիշ, որը ինձ համար շատ հարազատ վայր է , քանի որ ժամկետային ծառայությանս մեծ մասը անցկացրել եմ այնտեղ։

Մեր նպատակին հասնելու համար մեզ օգնեց այդ ժամանակ Արցախի գլխավոր դատախազ` Արցախի Հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանը ։

Դիրքերից վերադարձանք Թալիշի գումարտակ, որտեղ էլ զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը խնդրեց գումարտակի առջեւ ելույթ ունենալ, ինչը պետք է խոստովանեմ, որ հաճելի անակնկալ էր ։

Հ.Գ Այս տեսանյութը հրապարակում եմ առաջին անգամ, քանի որ կարծում եմ, որ այսօրինակ նախաձեռնությունները հիմա առավել քան կարեւոր են, եւ պետք է լինի ՊՆ-ի ու ԳՇ-ի ուշադրության կենտրոնում» ։