կարևոր
1867 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-02 19:40

Հրդեհ Գուգարք գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Գուգարք գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 2-ին` ժամը 07։15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի չշահագործվող վագոն-տնակում և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 09։25-ին։ Այրվել են վագոն-տնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 27 քմ) և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինության երկրորդ հարկը (մոտ 48 քմ)։