կարևոր
793 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 16:33

Կիևի իշխանությունները հնարավոր է արգելեն չպատվաստվածներին օգտվել հանրային տրանսպորտից

Կիևի իշխանությունները հնարավոր է արգելեն չպատվաստվածներին օգտվել հանրային տրանսպորտից

Կիևի իշխանությունները դիտարկում են հնարավորությունը՝ արգելել կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց օգտվել հանրային տրանսպորտից և այցելել հանրային վայրեր:

«Պարտադրաբար մենք չենք կարող բոլորին պատվաստել: Սակայն եթե հասնենք նրան, որ լինեն ավելի խիստ պայմաններ, ապա չպատվաստված լինելու դեպքում արդեն չեք կարողանա երթևեկել հանրային տրանսպորտով: Առանց պատվաստման չեք կարողանա նաև մտնել հանրային վայրեր: Սա ստիպողաբար է, սակայն, կներեք, դա հոգատարություն է ամենակարևորի՝  մարդկանց առողջության հանդեպ»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Կլիչկոյի խոսքով՝ Կիևի հիվանդանոցներում այժմ շուրջ 1200 կորոնավիրուսով հիվանդ ծանր վիճակում է, և նրանցից գրեթե բոլորը պատվաստված չեն:

Ուկրաինայում կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է 2 մլն 447 հազար 222 մարդ, մահացել են 56 հազար 649-ը: