կարևոր
1633 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 17:00

Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ջրի երես դուրս եկել

Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ջրի երես դուրս եկել

Վանա լճում շուրջ 100 տարվա վաղեմության կառույցներ են ի հայտ եկել։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ նրա` Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում ի հայտ եկած շինությունը շուրջ 1 դար առաջվա ձկնորսական կառամատույց է։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսին են հայտնվել, քանի որ լճի մակարդակը վերջին շրջանում շուրջ 1․5 մետրով նվազել է։

Ըստ այդ երկրի մասնագետների` ամռանը գրանցված երաշտը լուրջ էկոլոգիական խնդիրներ է առաջացրել Վանա լճում: