կարևոր
1486 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 15:00

Հայաստանը հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Իրենց մրցելույթներն ավարտել են Մ20 տարեկան 102 կգ քաշային տղաները:

Հայաստանը ներկայացնում էր Պետրոս Պետրոսյանը: Հայ ծանրորդը երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Պետրոսը նաև երկու փոքր բրոնզե մեդալ նվաճեց: