կարևոր
724 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 14:43

Աշխարհում Covid-19-ի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 235 մլն 98 հազարը

Աշխարհում Covid-19-ի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 235 մլն 98 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 235 մլն 98 հազար 573-ի, մահացել է 4 մլն 806 հազար 207 մարդ, առողջացել՝ 211 մլն 851 հազար 653-ը:

Հիվանդացության դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում մինչև այս պահը գրանցվել է վիրուսի 44 մլն 443 հազար 405 դեպք, որից մահացել է 718 հազար 984-ը, առողջացել՝ 33 մլն 816 հազար 494-ը:

Դեպքերի թվով երկրորդ տեղում է մնում Հնդկաստանը: Այս երկրում Covid-19-ի դեպքերի թիվը հասել է 33 մլն 791 հազար 61-ի, մահացել է 448 հազար 605, առողջացել՝ 33 մլն 68 հազար 599 մարդ:

21 մլն 445 հազար 651 ընդհանուր դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ մահացել է 597 հազար 292 մարդ, առողջացել՝ 20 մլն 432 հազար 643 մարդ:

Հայաստանի հարևան Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 616 հազար 589 դեպք, մահացել է 9005 մարդ, առողջացել՝ 587 հազար 499-ը: Իրանում գրանցված դեպքերի թիվը հասել է 5 մլն 601 հազար 565-ի, որից մահացել է 120 հազար 663 մարդ, առողջացել՝ 5 մլն 53 հազար 551-ը:

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 7 մլն 182 հազար 940-ը, որից մահացել է 64 հազար 264 քաղաքացի, առողջացել՝ 6 մլն 642 հազար 132 մարդ: