05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը և երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Կիսապատշպաններ
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Հարձակվող
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ: