կարևոր
1795 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-02 12:46

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենան մխրճվել է բեռնատարի մեջ

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենան մխրճվել է բեռնատարի մեջ

Հոկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Մաղաքյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան 73 հասցեի դիմաց բախվել է կայանված «ԳԱԶ 3502» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Կ. Մաղաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։