կարևոր
589 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-02 12:30

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 1-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13315 քաղաքացու հետազոտություն, որից 1160-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։