կարևոր
331 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 10:46

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

 Հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։

Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։