Հոկտեմբերի 2-ը տարվա 275-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 90 օր։
- 1187 թ. - Սալահ ադ Դինը գրավում է Երուսաղեմը՝ խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո:
- 1263 թ. - տեղի ունեցավ Լարգսի ճակատամարտը, շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր մարտերից մեկը։
- 1535 թ. - ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ իջավ ներկայիս Կանադայի տարածքում Հոշլեագ տեղանքում, անվանելով այն Մոնրեալ։
- 1860 թ. - Սանկտ Պետերբուրգում բացվեց Մարիինյան թատրոնը։
- 1869 թ. - ծնվել է Մահաթմա Գանդին, հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի անկախության շարժման ղեկավար (մահ. 1948 թ.)։
- 1938 թ. - ծնվել է Վլադիկ Ներսեսյանցը, ռուսահայ գիտնական, իրավաբան (մահ. 2005 թ.)։
- 1951 թ. - ծնվել է Սթինգը, անգլիացի երգիչ։
- 1968 թ. - Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործեց հրազեն, տարբեր աղբյուրներով արդյունքում զոհվեց 200-300 մարդ։
- 2011 թ. - մահացել է Վասիլի Ալեքսանյանը, ծագումով հայ, ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն (ծն. 1971 թ.)։