կարևոր
697 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 23:36

Champions Chess Tour Finals․ Լևոն Արոնյանը 4-րդ տեղում է

Champions Chess Tour Finals․ Լևոն Արոնյանը 4-րդ տեղում է

Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ և պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով: Առաջին պարտիայում լեհ գրոսմայստերը սևերով հաղթանակ տարավ, իսկ մնացած երեք պարտիաներում ոչ-ոքի խաղաց:

Լևոն Արոնյանը վաստակած 15 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: Վաղը կայանալիք 7-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի ամերիկացի Վեսլի Սոյի հետ, որը 21,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: