կարևոր
751 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-01 22:45

Կյանքից հեռացել է ֆոտոլրագրող Ռաֆիկ Հեքեքյանը

Կյանքից հեռացել է ֆոտոլրագրող Ռաֆիկ Հեքեքյանը

2021 թվականի հոկտեմբերի 1-ին 85 տարեկանում մահացել է ֆոտոլրագրող, հայ սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը: Այս մասին հայտնում է «Ֆոտոլուր» գործակալությունը:

«1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝ լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:

Ռ. Հեքեքյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, մտերիմների և նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18 (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին:

Հուղարկավորությունը հոկտեմբերի 03-ին 14։00-ին»։