05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը, որով վերջիններս կոչ են արել Բայդենին Հայաստանին տրամադրել COVID-19 պատվաստանյութ:
«Մենք Ձեզ ենք դիմում հաջակցություն Ձեր խոստման, որ Միացյալ Նահանգները նվիրաբերելու է COVID-19 պատվաստանյութի 500 միլիոն լրացուցիչ չափաբաժին ցածր եկամուտ ունեցող երկրներին։
Հայաստանը 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկիր է, որը պայքարում է իր քաղաքացիներին պատվաստելու համար։ Բնակչության միայն մոտ 5 տոկոսն է լիովին պատվաստված` համապատասխան մատակարարման բացակայության պատճառով: Մնացած 5 միլիոնի չափաբաժինը, որը անհրաժեշտ է երկրի մնացած մասի պատվաստման համար, միայն այն չափաբաժինների մի փոքր մասն է, որը Միացյալ Նահանգները խոստացել էր նվիրաբերել այս երկրների»,-նշված է Կոնգրեսականների կոչում։