05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին․ գրում է sputnik-georgia.ru-ն:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ», - ասել է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին և 3-ին Թբիլիսի կատարելիք այցի մասին: Նա համակիրներին հորդորել էր հավաքվել և մեծ խմբերով քայլել դեպի քաղաք, որպեսզի իրեն չկարողանան ձերբակալել: