կարևոր
5236 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-01 20:11

Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը. Սերժ Սարգսյանը՝ Ալիևին

Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը. Սերժ Սարգսյանը՝ Ալիևին

Անարդար է, երբ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել: Չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին: Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն»,-ասաց երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և թշնամական հայտարարություններին, նշեց.

«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլև՝ Մինսկի համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները:

Եթե ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա քեզ նվեր են մատուցել, ապա հիշիր՝ և՛ դու, և՛ հայրդ, պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, թե ՛ դիվանագիտության դաշտում:

Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,-ասաց Սերժ Սարգսյանը: