կարևոր
1951 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-01 19:03

Բախվել են «Volkswagen»-ը եւ «Grand Cherokee»-ին. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «Volkswagen»-ը եւ «Grand Cherokee»-ին. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիններ փողոցում՝ «Մարի» սուպերմարկետի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 64-ամյա Մանվել Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի և 65-ամյա Արաքսյա Վ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: