կարևոր
949 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 18:50

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել միջգերատեսչական կապերը, գործը հասցնել մինչև 2021 թվականի ավարտը Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի 20-րդ հանդիպման:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝  Հայաստանի, Ռւսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը: Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության միջոցների առաջխաղացումը եւ հարեւանների միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանում իրադրության հետագա կարգավորմանը:

Զրուցակիցները ընդգծել են հումանիտար հրատապ հարցերի հետևողական լուծման, առաջին հերթին՝ պահված անձանց վերադարձի, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման կարևորությունը։

Ռուսական կողմը գոհունակություն է հայտնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների կապակցությամբ:

Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը:

Նշենք, որ սա ռուսական կողմի տարածած հայտարարության բովանդակությունն է, և հայկական կողմի տարածած հաղորդագրությունում չի նշվում, որ Միրզոյանն ու Լավրովը խոսել են նաեւ ականապատ տարածքների քարտեզների փոխանցման եւ մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության կարեւորության մասին: