կարևոր
628 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-01 18:06

Արշակ Կարապետյանը Իրանի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանի իրավիճակը

Արշակ Կարապետյանը Իրանի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանի իրավիճակը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր: