կարևոր
310 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 16:41

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 30-ին համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ 

Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 38 տրանսպորտային միջոց։ 

Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 6 խախտում է հայտնաբերել։ Դիմակ չկրելու խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։