կարևոր
1783 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-01 16:13

Կարեն Ավագյանը 6-րդ ոսկին նվաճեց Հայաստանի հավաքականի համար

Կարեն Ավագյանը 6-րդ ոսկին նվաճեց Հայաստանի հավաքականի համար

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտել են Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ավագյանը: Կարենը ևս գերազանց հանդես եկավ և երկամարտի 360կգ (165+195) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կարենը նաև նվաճեց փոքր ոսկե մեդալներ պոկում և հրում վարժություններում:
Սա մեր հավաքականի 6-րդ ոսկե մեդալն էր Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: