կարևոր
2200 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 14:38

Սեփական դիմումով ղեկավարի աթոռին դնել հարազատ քրոջ որդուն, որպեսզի դառնա համայնքապետ՝ չարաշահում է, ինչը պատժվում է քրեորեն. Նաիրի Հոխիկյան

Սեփական դիմումով ղեկավարի աթոռին դնել հարազատ քրոջ որդուն, որպեսզի դառնա համայնքապետ՝ չարաշահում է, ինչը պատժվում է քրեորեն. Նաիրի Հոխիկյան

Սյունիքի մարզի Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություն, որի անցկացումից մոտ 1 ամիս առաջ տուն է ուղարկվել գործող համայնքապետ Արթուր (Ներսես) Շադունցը։ Այս մասին գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Փոխարենը Սյունիքի մարզպետը Տեղի համայնքապետի ժպ է նշանակել հարազատ քրոջ որդուն՝ գործարար Դավիթ Ղուլունցին։ Համայնքապետի պաշտոնակատարն էլ որոշել է առաջադրել իր թեկնածությունը։

Ի դեպ, սա նույն քրոջ որդին է, ում անունը կապվում է Բերձորում տեղի ունեցած տարբեր գործողությունների հետ։ Դրանց մասին Աղավնոյի գյուղապետը բազմիցս խոսել է՝ տների թալանից մինչև ՋԷԿ-ի 4 մլն խմ ավազի անհետացում։ Բոլորը՝ մարզպետի անվան շահարկմամբ։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ ծանոթացել եմ 2021-ի գարնանը՝ իր տանը։ Բավական լավ տպավորություն թողեց իր անցած ճանապարհի և այսօրվա մասին իր դատողությունների առումով։ Այն ժամանակ արդարանում էր, թե ուրիշները իր անվան տակ ստոր քայլերի են դիմում, արատավորում իրեն։ Չեմ մանրամասնում խոսակցության այլ կետեր, բայց գոնե այն ժամանակ չէի կարծում, թե Մելիքսեթ Պողոսյանն այդքան կմտնի ՔՊ-ի հանցավոր քայլերի մեջ ու կդառնա նրանցից մեկը։

Համայնքապետի ընտրությունից 1 ամիս առաջ հեռացնել գործող գյուղապետին ու սեփական դիմումի մատնանշմամբ ղեկավարի աթոռին դնել հարազատ քրոջ որդուն, որպեսզի նա էլ օգտագործի պաշտոնական դիրքն ու դառնա համայնքապետ, մեղմ ասած՝ չարաշահում կարող է լինել, ինչը պատժվում է քրեորեն»,-գրել է նա։

,