կարևոր
547 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 14:20

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 751 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 751 նոր դեպք

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 751 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 633 մարդ, մահացել է 30 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 614 763, այստեղից ապաքինվել է 586 704 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 976:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 42 657 փորձարկում, այդ թվում 28 199-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 458-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4,1% է, վերջին 14 օրվանը՝ 5,8%, վերջին 7 օրվանը՝ 5,22%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 799 446 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 562 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 70 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 169 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 768 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: