կարևոր
292 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 14:04

Խոշոր ավտովթար Լոռու մարզում ինչի հետևանքով երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Խոշոր ավտովթար Լոռու մարզում ինչի հետևանքով երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:

Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով վարորդ Մնացական Թ-ն տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով նշված կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթգծի ուղին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Տեղում աշխատել են նաև երկաթուղու ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել, և երկաթուղին բացվել է։ 

Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասված հաղորդալարերը և երկաթգծի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։