կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-01 13:42

Պատերազմից հետո, ցավոք շարունակվում են Հայաստանի պարտությունները նաև դիվանագիտական հարթակներում. Լիլիթ Գալստյան

Պատերազմից հետո, ցավոք շարունակվում են Հայաստանի պարտությունները նաև դիվանագիտական հարթակներում. Լիլիթ Գալստյան

«Փաստերի ստուգման հարթակն, ըստ էության փաստերի աղավաղման ու մանիպուլյացիաների հարթակ է։ Որքան էլ փորձեք հասարակությանը մոլորեցնել, ներշնչելով, թե ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» բանաձևը դիվանագիտական հաղթանակ է, և փորձեք ինձ մեղադրել փաստերի խեղման մեջ, ձեզ չի հաջողվի։ Չի հաջողվի, որովհետև պատերազմից հետո, ցավոք շարունակվում են Հայաստանի պարտությունները նաև դիվանագիտական հարթակներում»։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

 Գալստյանը խոսելով օրերս ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւի մասին  արձանագրել է, որ ադրբեջանական հռոտորաբանությունն իր լավագույն արտացոլանքն է գտել այնտեղ, քանզի  ագրեսոր և պատերազմ սանձազերծող Ադրբեջանը ու մեր երկիրը՝ Հայաստանը հայտնվել են նույն հարթության վրա։

«Եթե գտնում եք, որ մենք ու Ադրբեջանը հավասարապես պատասխանատու ենք և մեղավոր գերիների նկատմամբ կտտանքների, մշակութային ժառանգության ոչնչացման կամ վարձկանների ներգրավման հարցերում, ինչը բխում է սույն բանաձևից, ապա ձեզ շնորհավորում եմ։

Հիշեցնեմ, որ մշակութային վանդալիզմը և յուրացումը նաև մշակութային կոթողների, ժառանգության անվանումների աղավաղումը, յուրացումն ու խեղումն են։

Անգամ պատերազմի օրերին, երբ ռմբակոծվում էր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին, այն հենց այս անվանումով էր ներկայացվում միջազգային լրահոսում։

«Գալստյանի պնդումը, թե բանաձևն ընդունվել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է», գրում է Փաստերի ստուգման հարթակը, մոլորեցնելով ու ատելության կրքեր արթնացնելով իր «լսարանում»։

Նախ, ես ոչ թե գրել եմ, թե բանաձևն է ընդունվել Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, այլ եկեղեցու Ղազանչի անվանումը։

Ահա այն հղումը, որով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է լրացում անել բանաձևում․

https://pace.coe.int/en/files/29447/html...

Amendment No. 13 | Doc. 15363 | 25 September 2021

Signatories:

Mr Samad SEYIDOV, Azerbaijan, EC/DA ; Ms Nigar ARPADARAI, Azerbaijan, EC/DA ; Mr Erkin GADIRLI, Azerbaijan, EC/DA ; Mr Tural GANJALIYEV, Azerbaijan, EC/DA ; Mr Rafael HUSEYNOV, Azerbaijan, ALDE ; Mr Kamal JAFAROV, Azerbaijan, EC/DA

Origin

2021 - Fourth part-session

In the draft resolution, paragraph 18.2, after the word "shelling of", add the following words":

"the Gazanchi Church"

Եվ առաջարկն ընդունվել է․․․

Միթե պատահականություն է ադրբեջաբցիների կողմից եկեղեցու այս անվանման, ինչպես նաև Շուշի/Շուշա զուգաձևությունների գործածումը։ Իհարկե՝ ոչ․․․

Այս տրամաբանությամբ դուք երևի վաղը հաշտ լինեք Էրիվան ու Գյոկչա անվանումների հետ․․․»: