կարևոր
484 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 12:59

Արտաշատի քաղաքապետը դադարեցրել է համայնքի ղեկավարի լիազորությունները

Արտաշատի քաղաքապետը դադարեցրել է համայնքի ղեկավարի լիազորությունները

Արտաշատի քաղաքապետը դադարեցրել է համայնքի ղեկավարի լիազորությունները:

«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում: 

Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով  և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր  ծրագրեր մեր սիրելի  համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում  լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ: 

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:

Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես  շարունակելու եմ  ողջ ներուժը ծառայեցնել  մեր բոլորի  սիրելի Արտաշատի  զարգացմանն ու հզորացմանը»: