Նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ստորագրել է hրամանագիր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Հավելենք, որ Միքայել Արզումանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար էր նշանակվել պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո: Մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի 11-ին իր զեկուցագրի համաձայն, ազատվել էր այդ պաշտոնից: