17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Մեկնարկել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի պաշտոնական այցը Երևան: Նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն:
Հիշեցնենք, որ Չեխիայի Հանրապետությունը դեռ 2015թ.-ի ապրիլի 14-ին ընդունել է Ցեղասպանությունը: 2017 թվականի ապրիլի 26-ին էլ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևը։