կարևոր
262 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 11:40

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է ևս մեկ մահ: Հիվանդը 74-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվնադություն՝ բարդացած թոքաբորբով:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13249 քաղաքացու հետազոտություն, որից 1156-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։