18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։
Իրանցի նախարարի «Ադրբեջանը իսլամական Իրանի քաղաքակրթական տարածքում է, և նրանք պետք է կարողանան մեզնից օրինակ վերցնել» միտքը, եթե փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից, ըստ էության, հորդոր է Ադրբեջանի ժողովրդին, օրինակ վերցնելով Իրանից, իրականացնել իսլամական հեղափոխություն և տապալել Բաքվի բռնապետին։
Կարծում եմ՝ ալիևյան և էրդողանական վարչախմբերին, մեղմ ասած, ամենևին չի խանդավառի իրանցի պաշտոնյայի նաև այն հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը մեր ժողովուրդն է›, քանի որ Բաքու-Անկարա հարաբերությունների «գաղափարական» առանցքը «մեկ ազգ, երկու պետություն հայտնի կաղապարն է»,-գրել է նա։