կարևոր
664 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 11:19

Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը

Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով առայժմ ներկայացնում է Հայաստանը, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը:

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս էր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Մյուս հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, Հրանտ Մելքումյանը` 96-րդը: