կարևոր
520 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-01 11:10

Ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել. Տիգրան Աբրահամյան

Ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի և Արցախից բռնազավթված շրջանների հարակից հատվածում Իրանի մեծամասշտաբ զորավարժությունները, Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի երևացող ու չերևացող քայլերը, ընդգծված սուր բնույթի հռետորաբանությունը հուշում են, որ ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ու այս ամենը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, վատթարագույն սցենարի պարագայում՝ չի բացառվում, որ նաև մեր տարածքում։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը նման իրադրության պայմաններում՝ զբաղված է պատերազմի պատասխանատվությունը տարբեր դեմքերի գլխին «կոտրելով», Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով և, իհարկե, Ադրբեջանի հետ եղբայրության քարոզով»։