կարևոր
598 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 10:56

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների օր է նշանակվել

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների օր է նշանակվել

2021թ. հոկտեմբերի 14-ին եւ 15-ին ՄԱԿ միջազգային դատարանը անցկացնելու է «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության  լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված այն կանցկացվի հիբրիդային ձեւաչափով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: