կարևոր
463 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 10:45

Արարատում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի Գրիգորյանները. «Հրապարակ»

Արարատում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի Գրիգորյանները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական աշխատանքներն ակտիվացել են. սեպտեմբերի 19-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել «Մեր հզոր համայնք» նորահայտ կուսակցության հիմնադիր համագումարը, գրանցման հայտը ներկայացվել է արդարադատության նախարարություն, սպասում են գրանցմանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Վեդիի և Արարատի շրջանների համայնքապետերի նախաձեռնությամբ ստեղծվում է նոր կուսակցություն, որպեսզի դրանով մասնակցեն նոյեմբեր-դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Մեր հզոր համայնք»-ի նախագահ է ընտրվել Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը, ով էլ գլխավորելու է Վեդիի շրջանի ընտրացուցակը և պայքարելու է իշխանության թեկնածուի` կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Կուսակցության խորհրդում, սակայն, ընդամենը երկու համայնքապետ է ընդգրկված՝ Լուսառատի և Ուրցաձորի համայնքապետերը, մյուսները համայնքների ակտիվ ներկայացուցիչներ են։

Մեր տեղեկություններով, Արարատի ընտրություններին նորահայտ կուսակցությունը ևս հայտ է ներկայացնելու՝ Արարատի գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի թեկնածությունն են առաջադրելու, որին անցած ընտրություններին առաջադրել էր ՀՀԿ-ն: Առաջադրվելու ցանկություն ունի նաև Արարատ գյուղի՝ Դավալուի ՀՀԿ-ական համայնքապետ Կարեն Ղազարյանը: Այս մարզում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի տերերը` Գրիգորյանները։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ աջակցեն ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուին, այլ՝ Հայկյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում