կարևոր
385 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 10:34

Այսօր Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան օրն է

Այսօր Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան օրն է

1918 թ. Հայաստանի Առաջին Հանրապետության դրամի ու նամականիշի էսքիզները վստահվում է Հռոմի Սան Լուկա ակադեմիայում ուսանած, արդեն բավականին ճանաչում ունեցող նկարիչ Արշակ Ֆեթվաճյանին:

1919 թ., երբ հայկական թղթադրամների ընդհանուր պատկերներն արդեն վերջնական տեսքի էին բերված և հաստատված, որոշվում է հայկական դրամը տպագրել Լոնդոնի Վիլյամ Վաթերլոյի ֆիրմայում: Ֆեթվաճյանը այդ առաքելությամբ մեկնում է Փարիզ, իր հետ տանելով ողջ հավաքածուն:

 

Նրա ստեղծած ռուբլիները արվեստի իսկական գործեր էին և գեղարվեստական ու տպագրական առումով անթերի, քանի որ գործնականում բացառվում էր դրանց կրկնօրինակումը: 189 միլիոն ռուբլի տպագրվում է Լոնդոնում ու դա շրջանառվում միայն դաշնակցական կառավարության օրոք:

1928 թ. Փարիզում հրատարակվում է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը, որտեղ ընդգրկվում են Ֆեթվաճյանի դրամների ու նամականիշերի պատկերները, սակայն, առանց հեղինակի անունը հիշատակելու:

Հետագայում նկարիչն իր մոտ եղած բնատիպերը նվիրում է սանիկին, որոնք նկարչի մահից հետո՝ 1948 թ. առաջին անգամ ցուցադրվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում: Արշակ Ֆեթվաճյանն այլևս չի կարողանում վերադառնալ հայրենիք: ԱՄՆ-ում ապրելու տարիներին նա գրում է. «Ես, որ Հային տրված աստվածապարգև շնորհքը ամենառաջադեմ ազգերի մտավորական ավագանիի բերանով բարբառել տվի...հիմա մենակ կտվայտեմ արժեքների մասին հասկացություն չունեցող մարդկանց մեջ»:

Հայրենիք վերադառնալու նրա խնդրանքը բազմիցս մերժում է Հայաստանի կառավարությունը: 1947 թ. Ուոթրթաունի Սբ. Հակոբ եկեղեցում Արշակ Ֆեթվաճյանի հոգեհանգստյան մեղեդին հնչեցնում է Ալան Հովհաննեսը: Մահից առաջ Արշակ Ֆեթվաճյանը վերջին անգամ, ձեռքն առնելով մատիտը, գրում է իր կտակը, որով իր ողջ ստեղծագործությունները կտակում է հայրենիքին: