Դատարանը բավարարել է զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։
Նշենք, որ ավելի վաղ կալանավորվել էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: