կարևոր
619 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 10:07

Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ տարածքների գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ տարածքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանով, Գորկի, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, Մայակովսկի, Տերյան, Լալայան, Սպենդիարով, Փանյան, Ռ.Մելիքյան, Կոմիտաս, Կրուպսկայա, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղուկասյան, Լ.Մադոյան, Ս.Մատնիշյան, Մազմանյան, Ցուլուկիձե, Բաղրամյան, Լազո փողոցների, Գարեգին Նժդեհի հրապարակի, Այգաբաց 1, 2, 3, 4, 5 շարքերի, Հաղթանակի պողոտայի և հարակից տարածքների, Առափի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Քանաքեռ փողոցի թիվ 2, 4, 5, 6, 12, 13, 14, 15, 16, 17 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ գյուղերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: