կարևոր
394 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 09:10

Այսօր հոկտեմբերի 1-ն է. 1949 թ. այս օրը հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը

Այսօր հոկտեմբերի 1-ն է. 1949 թ. այս օրը հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը

Հոկտեմբերի 1-ը տարվա 274-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 91 օր։

Մ.թ.ա. 331 թ. - տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը։

1827 թ. - ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավեցին Երևանի բերդը։

1866 թ. - ծնվել է Արշակ Ֆեթվաճյանը, հայ նկարիչ (մահ. 1947 թ.)։

1911 թ. - մահացել է Վիլհելմ Դիլթայը, գերմանացի փիլիսոփա (ծն. 1833 թ.)։

1912 թ. -ծնվել է Լև Գումիլյովը, ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր (մահ. 1992 թ.)։

1883 թ. - մահացել է Ռոմանոս Մելիքյանը, հայ նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ (ծն. 1935 թ.)։

1949 թ. - հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

1969 թ. -բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, այն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։

2009 թ. - մահացել է Օթար Ճիլաձեն, վրացի բանաստեղծ (ծն. 1933 թ.)։

2018 թ. - մահացել է Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան)՝ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ։