Հայաստանի կանանց շախմատի հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:
Իսպանիայում ընթացող կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ընտրանին մրցեց Ուկրաինայի հետ և առաջին փուլում հաղթեց 3:1 հաշվով, իսկ երկրորդում պարտվեց 0,5-3,5 հաշվով:
Որոշիչ թայ-բրեյքում Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, հաղթեց` Աննա Սարգսյանը:
Ուկրաինայի ընտրանին դուրս եկավ կիսաեզրափակիչ և կմրցի Ռուսաստանի ընտրանու հետ: