կարևոր
376 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-30 23:09

Սյունիքի զարկերակի խցանում․ հայկական և իրանական մեքենաները ժամեր շարունակ մնում են խցանումների մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի զարկերակի խցանումը շարունակ քայքայիչ ազդեցություն է ունենում թե՛ այդ մարզի տնտեսության եւ Իրանի հետ առեւտրաշրջանառության, թե՛ շատերիս նյարդա-հոգեբանական վիճակի վրա:

Ազգային Անվտանգության ծառայությունը կանգնեցնում է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի ադրբեջանական հատվածով անցնող մեքենաները, ժամեր շարունակ սպասում, որ կուտակվեն, այնուհետեւ շարասյունով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեքենաները շարունակում են իրենց ճանապարհը: Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանի փոխանցմամբ ադրբեջանցիները այդ հատվածում սկսել են շինարարական աշխատանքներ իրականացնել եւ հենց իրենց պատկանող հողատարածքում, կարծես, բենզալցակայան են կառուցում:

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են տեղադրել, Իրանից եկող մեքենաները կանգնեցնում են, ստուգում եւ միայն գումար գանձելուց հետո թույլ են տալիս շարունակել ճանապարհը: Գորիսի փոխքաղաքապետն ասել է, որ մինչեւ այսօր էլ իրանական բեռնատարները կուտակվում են ճանապարհին:

Կարեն Քոչարյանը նշեց նաեւ, որ ադրբեջանցիները իրենց շատ ազատ են պահում, ասես, իրենց տանը լինեն եւ չգիտի, թե մինչեւ երբ է այսպես շարունակվելու: Չի բացառում նաեւ, որ ադրբեջանցիները որեւիցե օր որոշեն նաեւ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները կանգնեցնեն եւ գումար գանձեն:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։