կարևոր
1711 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-30 23:01

Ավտովթար Շիրակի մարզում. Ջաջուռ գյուղի սկզբնամասում «ВАЗ 21012»-ը գլխիվայր շրջվել է

Ավտովթար Շիրակի մարզում. Ջաջուռ գյուղի սկզբնամասում «ВАЗ 21012»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում «ВАЗ 21012» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի  242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: