կարևոր
355 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 22:41

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճեց Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:

Լիանա Գյուջյանը Եվրոպայի Մ20 չեմպիոն էր դարձել նաեւ 2019 թվականին Բուխարեստում: Ֆինլանդիայի մրցահարթակում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 216 կգ (95+121): Պոկում վարժությունում պայքարը սկսեց 90 կգ-ով, երկրորդ փորձից միայն կարողացավ պոկել 95 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Լիանա Գյուջյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

19-ամյա Լիանա Գյուրջյանը 2021 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, աշխարհի երիտասարդակ չեմպիոն:

Սա Հայաստանի 5-րդ ոսկե մեդալն է: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանի պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ 230 կգ), Գոռ Սահակյանը (67կգ, երկամարտ 301 կգ): Մինչեւ 23 տարեկանի պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ 345 կգ), Կարեն Մարգարյանը երկամարտի (81 կգ, երկամարտ 330 կգ): Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ, երկամարտ 328 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ 2020):