կարևոր
310 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 22:05

Հայաստանը 1/4 եզրափակչի առաջին մրցամարտում հաղթեց Ուկրաինային

Հայաստանը 1/4 եզրափակչի առաջին մրցամարտում հաղթեց Ուկրաինային

Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության քառորդ եզրափակչի առաջին մրցամարտում Հայաստանի քառյակը մրցեց Ուկրաինայի թիմի հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց Աննա Մուզիչուկին, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Մարիա Մուզիչուկի հետ, Աննա Սարգսյանը սեւերով պարտության մատնեց Աննա Յուշենինային, Սիրանուշ Ղուկասյանը սպիտակներով միավորը կիսեց Նատալյա Բուկսայի հետ։