կարևոր
322 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 21:42

Նախարարն ու խորհրդանիշ-լուսանկարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Lինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»:
Խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի մասին է, որը փակցված է նախարարի աշխատասենյակում: Կարեն Անդրեասյանն ասում է՝ իր համար դրոշի ու զինանշանի կողքին հարգանքի արժանի խորհրդանիշ է նաեւ երկրի ղեկավարի լուսանկարը:

Իսկ հարցին, թե լինու՞մ են դեպքեր, երբ ինչ-որ որոշում կայացնելիս ինքը նայում է լուսանկարին պատասխանում է.

«Բա Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչի՞ են կախում: Նրանք անընդհատ խոսում են, դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են, հարցնում են` այս սպանությունը քրեական հանցագործությո՞ւն է, թե՞ չէ, եւ Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է, բացատրելով պրակտիկան համաշխարհային, պրեզումցիայի եւ սանկցիայի ներքին տրամաբանությունները՝ բացատրում է, թե որ սպանությունն է քրեական, որն ապաքրեական: Այդ նկարը մշտական կապի խնդիր է, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում»:

Լուսանկարի հետ նախարարը չի խոսում, բայց այդ խորհրդանիշ-լուսանկարն իրեն օգնում է հիշել այն արժեքները՝ ինչի համար աշխատում է: Իսկ լուսանկարն իր սենյակում փակցնելն անձնական որոշում է, որն արգելված չէ:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։