05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում մեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 200 մ գլորվել և հայտնվել ձորում:
Փրկարարները վարորդին, ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1996 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 200 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։