16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Պատերազմի չորրորդ օրն է, սակայան Արցախյան ռազմաճակատում ռազմական գործողությունները չեն դադարում:
Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ռազմական գործողությունների օդային ղեկավարումն Ադրբեջանը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին: Չնայած դրան՝ շրջանառվում էր «Հաղթելու ենք» կարգախոսը:
Պատերազմում երկու կողմն էլ կորուստներ է կրել, սակայն Արցախի Հանրապետության նախագահը խոսում էր միայն թշնամու կորուստներից:
Հակառակորդի հենակետերի եւ մարտական տեխնիկայի հերթական խոցման հուսադրող տեսանյութ էր հրապարակում Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը :
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների թիվը պատերազմի չորրորդ օրը պաշտոնապես ավելացավ 24-ով:
Հետո արդեն պետք է պարզվեր, որ նրանք անհամեմատելի շատ էին։
Արտերկրում մեր հայրենակիցները շարունակում էին բողոքի ակցիաները՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները: «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է»,- այս կոչերով Դաշնակցության երիտասարդական միությունների անդամները հավաքվել են Կիպրոսի կենտրոնական փողոցներում եւ Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում